Տեսանյութ.Իրանի գերագույն առաջնորդը սպանվել է. հայտարարվել է 40-օրյա սգո շրջան          Իրանը փակել է Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի շուրջ 20 տոկոսը և իրականացվում է գազի փոխադրում       Արարատի ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել է    

03 հուն 2026 12:45

Արարատ գյուղում հրդեհ է բռնկվել տներից մեկի մոտակայքում կայանած «BMW»-ում

Արարատ գյուղում հրդեհ է բռնկվել տներից մեկի մոտակայքում կայանած «BMW»-ումՀունվարի 3-ին, ժամը 00։17-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղի Կենտրոնական փողոցում ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիբայեդով փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «BMW» մակնիշի ավտոմեքենայում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։34-ին, մարվել՝ 00։59-ին: Այրվել են մեքենայի սրահը և շարժիչի հատվածը՝ մասամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր