ԱՄՆ Պետդեպարտամենտը ներկայացրել է ուսանողական վիզա ստանալու նոր կոշտ կանոնները          Հունիսի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Հունիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

19 հուն 2025 17:46

Տեսանյութ.Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք ՀՀ-ն և ես դարձել եմ ՀՀ առաջին ղեկավարը, ով ճանաչել է ՀՀ տարածքային ամբողջականությունը

Տեսանյութ.Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք ՀՀ-ն և ես դարձել եմ ՀՀ առաջին ղեկավարը, ով ճանաչել է ՀՀ տարածքային ամբողջականությունըԵրբ ես նոր ընտրվեցի ՀՀ վարչապետ, շատ արագ ինքս ինձ համար արձանագրեցի, որ ես ՀՀ վարչապետ եմ պայմանականորեն՝ ավելի շատ ֆորպոստի վարչապետ եմ։ Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ից դարձել է ՀՀ առաջին ղեկավարը, ով ճանաչել է ՀՀ տարածքային ամբողջականությունը:

«Մեր ընդդիմությունն այս փաստն օգտագործում է այն տրամաբանությամբ, որ ես առաջին ղեկավարն եմ, ով ճանաչել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում և ով ճանաչել է այդ տրամաբանությամբ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հենց այդ պահին էր, որ մենք մեզ ստիպված էինք հարց տալ՝ մենք ինքներս ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչո՞ւմ ենք, որ մի հատ էլ ուրիշներից ենք նեղանում, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը չեն ճանաչում: Ինձ համար դա է այն կետը, որտեղից ավարտվել է ֆորպոստի վարչապետից դեպի ՀՀ վարչապետ տրանսֆորմացիան: Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ մենք գտել ենք ՀՀ-ն և սա է ճշմարտությունը»,- ասաց նա:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր