Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրшկ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ          Գառնիկ Դանիելյանի ավտոմեքենայի ապակին կոտրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ       Թեհրանում խափանվել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի դեմ մաhափորձը    

20 հուն 2025 09:01

ՔՊ-ականներին հրահանգվել է Սամվել Կարապետյանին որակել «նախկին» ու սեւացնել այդ ոճով․ «Ժողովուրդ»

ՔՊ-ականներին հրահանգվել է Սամվել Կարապետյանին որակել «նախկին» ու սեւացնել այդ ոճով․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթի՝ ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրներից հասած տեղեկությունների համաձայն՝ բարեգործ, «Տաշիր» խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը քաղաքական հաշվարկների արդյունք է։ Մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս քայլով ձգտում է ուժեղացնել իր ճնշումները Հայ Առաքելական Եկեղեցու դեմ եւ հասնել Ամենայն Հայոց կաթողիկոսի «հրաժարականին»։

Իշխանական աղբյուրների պնդմամբ՝ իշխող քաղաքական թիմում արդեն տրվել են համապատասխան հրահանգներ ՔՊ-ական պատգամավորներին ու հանրային հաղորդակցման պատասխանատուներին։ Նրանց հորդորվել է պատրաստ լինել՝ սկսելու ակտիվ քարոզարշավ Սամվել Կարապետյանի դեմ՝ ներկայացնելով նրան որպես «նախկինների կողմնակից» եւ հատկապես՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին աջակցող գործիչ։

Սամվել Կարապետյանը, որը վերջին ամիսներին հանդես է եկել Եկեղեցու շահերի պաշտպանության դիրքերից, ներկայումս, ըստ ոմանց, դիտարկվում է որպես գաղափարական ու հասարակական հենասյուն՝ ընդդիմադիր տրամադրությունների համար։

Միաժամանակ իշխող թիմի ներսում դիտարկվում է նաեւ այս պատմության օգտագործումը՝ ներսից փշրելու հնարավոր լայն կոնսոլիդացիան՝ եկեղեցու, սփյուռքի ու ներհայաստանյան որոշ շրջանակների միջեւ։

Ինչպես ասում են՝ ուշագրավ զարգացումները դեռ նոր են սկսվում»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի՝ 20․ 06․ 25 թ

Միացեք նաև Hayacq.com-ի տելեգրամյան ալիքին

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր