Հունիսի 21-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հունիսի 20-ին ժամը 19:00-ից մինչև հունիսի 21-ը 19:00-ն կդադարեցվի Արտամետ գյուղի ջրամատակարարումը:«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Գյումուշի պոմպակայանի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից պլանային հոսանքազրկման աշխատանքներով պայմանավորված,
ս.թ. հունիսի 23-ին ժամը 11.00-ից մինչև 20.00-ն Աջափնյակ վարչական շրջանում կնկատվի ջրամատակարարման գրաֆիկի խախտում և ճնշման անկում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Միացեք նաև Hayacq.com-ի տելեգրամյան ալիքին
