Հայաստան-Ռուսաստան-Իրան եռանկյունին ներկայանում է ոչ թե որևէ մեկի դեմ ուղղված բլոկ, այլ կառուցվածքային կայունացման մեխանիզմ          Ես իմ գործունեությամբ «ցավեցրել եմ» որոշ մարդկանց, բողոքարկելու եմ կուսակցության վարչության որոշումը       «Տիգրան Ավինյանը հողի գող է»․ Արթուր Չախոյանը հաղորդում է ներկայացրել՝ ընդդեմ Ավինյանի    

21 հուն 2025 19:14

Հայ եկեղեցու հետ հակամարտությունը Փաշինյանի համար կարող է տխուր ավարտ ունենալ

Հայ եկեղեցու հետ հակամարտությունը Փաշինյանի համար կարող է տխուր ավարտ ունենալՀայ եկեղեցու հետ հակամարտությունը Փաշինյանի համար կարող է տխուր ավարտ ունենալ, քանի որ եկեղեցին հայ հասարակության հիմքն է, իսկ կառավարությունը սկսում է գործել օրենքից դուրս: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

Աբրահամյանի կարծիքով՝ գործարար և բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումները սկսվել են միայն այն պատճառով, որ նա աջակցել է եկեղեցուն՝ ի պաշտպանություն Փաշինյանի գործողությունների։

«Նրան մեղադրում են պետությանը սպառնալու մեջ, բայց բոլորը հասկանում են, որ կալանավորումը կապ չունի այն բանի հետ ինչում նրան մեղադրում են՝ Սամվելը շատ հավատարիմ, նորմալ, կանխատեսելի մարդ է։ Նա երբեք վատ բան չի ասել ու չի արել՝ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Փաշինյանի դեմ»,-ասել է Աբրահամյանը: 

Ռուսաստանի հայերի միության նախագահի գնահատմամբ՝ Փաշինյանը հետապնդում է Կարապետյանին՝ ցույց տալու, որ նա «Հայաստանում կարող է անել այն, ինչ ուզում է»։

Աբրահամյանը նաև հույս է հայտնել, որ իշխանությունները կհասկանան, որ Կարապետյանին պետք է ազատ արձակել։

Միացեք նաև Hayacq.com-ի տելեգրամյան ալիքին

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր