Իրանի խորհրդարանն որոշում է կայացրել դադարեցնել համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ          Տեսանյութ.Չարիք, լավ լսի, ինչ էլ անես, քեզ քիչ է մնացել, Բագրատ Սրբազանին ԱԱԾ-ն բերման ենթարկեց       ՔԿ-ն ձայնագրություններ է ներկայացրել «Սրբազան Պայքար»-ի ղեկավարների և մասնակիցների մասնակցությամբ    

25 հուն 2025 09:17

Փաշինյանը Կարապետյանի ընտանիքին պատկանող բոլոր հիմնարկ ձեռնարկությունները տուգանելու հրաման է իջեցրել․ «Հրապարակ»

Փաշինյանը Կարապետյանի ընտանիքին պատկանող բոլոր հիմնարկ ձեռնարկությունները տուգանելու հրաման է իջեցրել․ «Հրապարակ»«Հրապարակ» գրում է ․ Նիկոլ Փաշինյանը երեկ հերթական գրառումն արեց ՀԷՑ-ի մասին, թե ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է։ Շատ շուտով կմտնենք գործնական փուլ։ Պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»։ Մեկ շաբաթ առաջ էլ խորհրդարանում հայտարարեց, որ ՀԷՑ-ի ազգայնացման նախագիծն արդեն Ազգային ժողովում է, սակայն մինչ օրս չկա նման նախագիծ, անգամ իշխանական պատգամավորներն են այդ հարցից դիսկոմֆորտի մեջ ընկնում։

Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ այնքան էլ հեշտ գործընթաց չէ ՀԷՑ-ի ազգայնացումը, եւ Նիկոլ Փաշինյանը եթե ունենար դրա բանալին, մեկ օրում դա կյանքի կկոչեր։ Պարզապես որոշել է չնահանջել եւ հոգեբանական ճնշումը չթուլացնել Կարապետյանի եւ ընդդիմության նկատմամբ: Երեկ էլ Կարապետյանին «Արմավիր» ՔԿՀ-ի կարանտինից տեղափոխեցին ԱԱԾ շենքում գտնվող «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ, որտեղ պահման պայմաններն ավելի խիստ են, արտաքին աշխարհի հետ շփում չկա։ Մեզ ասացին նաեւ, որ հարկայինին հրահանգ է տրված՝ տոտալ ստուգումներ իրականացնել Կարապետյանի ընտանիքին պատկանող բոլոր հիմնարկ-ձեռնարկություններում ու հնարավորինս մեծ տուգանքներ գրել։

Միացեք նաև Hayacq.com-ի տելեգրամյան ալիքին

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր