Իրանի խորհրդարանն որոշում է կայացրել դադարեցնել համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ          Տեսանյութ.Չարիք, լավ լսի, ինչ էլ անես, քեզ քիչ է մնացել, Բագրատ Սրբազանին ԱԱԾ-ն բերման ենթարկեց       ՔԿ-ն ձայնագրություններ է ներկայացրել «Սրբազան Պայքար»-ի ղեկավարների և մասնակիցների մասնակցությամբ    

25 հուն 2025 09:36

Թուրքերը զարմացած են Փաշինյանի պահվածքից, իրենց ամենավառ երազներում անգամ նման բան չէին կարող տեսնել. «Հրապարակ»

Թուրքերը զարմացած են Փաշինյանի պահվածքից, իրենց ամենավառ երազներում անգամ նման բան չէին կարող տեսնել. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրել է․

Մենք փորձեցինք պարզել, թե պոլսահայ համայնքում ինչ տեղեկություններ ունեն Նիկոլ Փաշինյան-Ռեջեփ Էրդողան հանդիպման մանրամասների մասին: Թուրքիայի նախագահի ապարատի հետ սերտ առնչություններ ունեցող մեր հայրենակիցներից մեկն ուշագրավ մանրամասներ պատմեց: Ասաց, որ Էրդողանի մերձավոր շրջապատն ուղղակի ապշած է մնացել Փաշինյանի պահվածքից` ոչ մի հարցում ՀՀ վարչապետը չի փորձել հակադրվել զրուցակցին, ոչ մի հարցում հայկական շահն առաջ չի տարել, գոնե չի ասել, թե այս մի հարցը եկեք հետո քննարկենք: Ոչ միայն ամեն ինչում անվերապահորեն համաձայնել է, այլեւ ավելին` ինքն է ինչ-որ բաներ առաջարկել, որոնք Էրդողանի կողմից չեն առաջարկվել:

Օրինակ, ասել է` զինանշանի վրայից հանելու եմ Արարատ սարը, հպարտացել է, որ ցեղասպանության ճանաչման հարցն այլեւս անցյալում է` ինքը բացահայտորեն հրաժարվել է այդ քաղաքականությունից, եւ հետվերադարձ այդ հարցին այլեւս չկա: Ասել է, որ ռուսական ռազմաբազաները Հայաստանից հանելն ընդամենը ժամանակի հարց է: Թուրքերն ուղղակի զարմացել են այդ պահվածքից, արձանագրել են, որ իրենց ամենավառ երազներում անգամ նման բան չէին կարող տեսնել:

Միացեք նաև Hayacq.com-ի տելեգրամյան ալիքին

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր