Հայաստան-Ռուսաստան-Իրան եռանկյունին ներկայանում է ոչ թե որևէ մեկի դեմ ուղղված բլոկ, այլ կառուցվածքային կայունացման մեխանիզմ          Ես իմ գործունեությամբ «ցավեցրել եմ» որոշ մարդկանց, բողոքարկելու եմ կուսակցության վարչության որոշումը       «Տիգրան Ավինյանը հողի գող է»․ Արթուր Չախոյանը հաղորդում է ներկայացրել՝ ընդդեմ Ավինյանի    

25 հուն 2025 16:28

Փաշինյանը պարտության մարմնավորում է, խայտառակ կերպով պարտվեց արցախյան պատերազմում, պարտվելու է նաև Հայոց եկեղեցուն հայտարարած պատերազմում

Փաշինյանը պարտության մարմնավորում է, խայտառակ կերպով պարտվեց արցախյան պատերազմում, պարտվելու է նաև Հայոց եկեղեցուն հայտարարած պատերազմումԱյսօր` հունիսի 25-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին: 


Շուրջ մեկ ժամ տևած զրույցի ընթացքում, Հայաստանի ներկայիս իրավիճակի գնահատականից բացի, անդրադարձ է կատարվել նաև Սամվել Կարապետյանի նկատմամբ Փաշինյանի կողմից սանձազերծված հաշվեհարդարին, ինչի առիթը Եկեղեցու դեմ իշխանությունների հայտարարած պատերազմի համատեքստում վերջինիս արած հետևյալ հայտարարությունն է. «Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»: Խոսք, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ սովորական քաղաքական հայտարարություն, ինչի իրավունքը` որպես Հայաստանի քաղաքացի, նա ունի:


Նախագահի գնահատմամբ՝ Փաշինյանը պարտության մարմնավորում է։ Նա խայտառակ կերպով պարտվեց արցախյան պատերազմում, հաստատաբար պարտվելու է նաև Հայոց եկեղեցուն հայտարարած պատերազմում։

Արման Մուսինյան

ՀՀ Առաջին նախագահի մամուլի խոսնակ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր