Մայիսի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ.Ալեն Ռոբերտովիչ, այդպիսի բաներ մի արեք, ես Ռուսաստանի քաղաքացի չեմ       Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan Rogue»-ն ու «ՎԱԶ-2107»-ը, կան վիրшվորներ    

26 հուն 2025 08:00

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և «Սրբազան պայքար» շարժման մի քանի անդամ 2 ամսով կալանավորվեցին

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և «Սրբազան պայքար» շարժման մի քանի անդամ 2 ամսով կալանավորվեցինԵրևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, բավարարել է Բագրատ սրբազանին կալանավորելու մասին միջնորդությունը: Պաշտպանության կողմը հայտնել է, որ կբողոքարկվի կալանավորման որոշումը։

Այս գործով կալանավորվել են նաև ՀՅԴ անդամ Իգոր Սարգսյանը, Տավուշի թեմի մամուլի քարտուղար, Սրբազան պայքարի մասնակից Լիդյա Մանթաշյանը, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը, գնդապետ Միհրան Մախսուդյանը, Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանը, զոհված զինծառայողի հայր Արա Ռոստոմյանը, Աղվան Արշակյանը, բլոգեր Արմեն Ալեքսանյանը։

Հրարյ սարկավագ Հակոբյանի և գործարար Տիգրան Գալստյանի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր։
Մեղադրանք է ներկայացվել 16 անձի՝ ահաբեկչության նախապատրաստության և իշխանության յուրացման նախապատրաստության հոդվածներով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր