Ձերբակալվել է «գող Բջե» կեղծանունով հայտնի Վ.Հ.-ն. ՔԿ          Ծաղկունքում գայլերի hարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են uատկել       Կենդանակերպի այս նշանները «հաջողությունների շարք» կապրեն    

27 հուն 2025 11:40

Հրդեհ է բռնկվել Ծարավ Աղբյուր փողոցում, տարհանվել է 350 բնակիչ

Հրդեհ է բռնկվել Ծարավ Աղբյուր փողոցում, տարհանվել է 350 բնակիչՀունիսի 27-ին, ժամը 04:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի տակ գտնվող ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և մեկ ավտոսանդուղք:

Անվտանգության նկատառումներից ելնելով շենքից տարհանվել է 350 բնակիչ։
Շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում այրվում են ատոմեքենաներ։ 

Նախնական տվյալներով տուժածներ չկան։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։00-ին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր