Միքայել սրբազանը քննիչներին ասաց, թե առաջինը Փաշինյանին է ուզում տեղեկացնել իր ձերբակալության մասին          Անկեղծորեն հետաքրքրված ենք բարեկամական և եղբայրական Հայաստանում կայունության և օրինականության ապահովմամբ       Անհապաղ դադարեցնել Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված բոլոր գործողությունները, հարգել ՀՀ Սահմանադրությունը և եկեղեցու անկախությունը    

27 հուն 2025 17:31

ՌԴ-ն ՀՀ-ին ուղղված նամակ է պատրաստում ԵՄ-ին մերձենալու նորմերի և ԵԱՏՄ-ի կանոնների հակասության մասին

ՌԴ-ն ՀՀ-ին ուղղված նամակ է պատրաստում ԵՄ-ին մերձենալու նորմերի և ԵԱՏՄ-ի կանոնների հակասության մասինՌուսաստանը Հայաստանին ուղղված նամակ է պատրաստում այն մասին, որ Երևանի՝ Եվրամիությանը մերձենալու նորմերը հակասում են Եվրասիական տնտեսական միության կանոններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով ՏԱՍՍ գործակալության հարցին։

«Ռուսաստանը Հայաստանին ուղղված նամակ է պատրաստում Եվրամիությանը մերձենալու նրա նոր նորմերի և Եվրասիական տնտեսական միության կանոնների հակասության մասին»,-ասել է ՌԴ փոխվարչապետը։

Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտի 26-ին ընդունել է Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքը, որը ներկայացվել էր քաղաքացիական «Եվրաքվե» նախաձեռնության կողմից։ Դրանից հետո ՌԴ մի խումբ պաշտոնյաներ հայտարարել են, որ Եվրամիությանն ու Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունն անհամատեղելի են, և Հայաստանը ինչ-որ պահի պետք է ընտրություն կատարի երկու կառույցների միջև։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 21-ին Երևանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հայտ չի ներկայացրել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր