Մեր նախագահը ոմն ընկեր Վովաեւիչին ակնարկեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունն ու ԵՄ անդամակցությունն անհամատեղելի են
Ռուաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւը գրել է․«Իհարկե, Թրամփը և Ամերիկան չեն լքի ՆԱՏՕ-ն։ Դրա համար որևէ պատճառ չկա, և Կոնգրեսը թույլ չի տա դա։
Չնայած հնարավոր են խորհրդանշական գործողություններ, ինչպիսիք են ամերիկյան զորքերի թվաքանակի կրճատումը կամ ինչ-որ բան մատակարարելուց հրաժարվելը։ Այստեղ դա չէ, որ ուշագրավ է։
Ակնհայտ է, որ դաշինքի ներսում կան հզոր հակասություններ, որոնք սրվել են իրանական արշավի պատճառով։ Եվ եվրոպական քաղաքական խելագարները, հատկապես Բրյուսելում, լրջորեն քննարկում են ԵՄ-ում լիարժեք ռազմական բաղադրիչ ստեղծելու հարցը։ Եվ դա փոխում է իրավիճակը։ Մինչ այժմ ԵՄ անդամակցության վերաբերյալ մեր հռետորաբանությունը զուսպ և հանգիստ էր, կիրառվում էր մեր բոլոր հարևանների, նույնիսկ Բանդերայի Ուկրաինայի նկատմամբ։ Եթե ուզում եք միանալ, առաջ գնացեք։ Բայց հիմա ամեն ինչ պետք է փոխվի. ԵՄ-ն այլևս տնտեսական միություն չէ։ Այն շատ արագ կարող է վերածվել լիարժեք ռազմական դաշինքի, որը չափազանց թշնամական է Ռուսաստանի նկատմամբ, որոշ առումներով ավելի վատ, քան ՆԱՏՕ-ն։ Դա կլինի կատաղած եվրոպական մակաբույծների զզվելի ամբոխ։ Եվ նրանց նպատակը կլինի քաղաքական կապիտալ և, իհարկե, փող վաստակել՝ ռուսաֆոբական հիստերիա հրահրելու միջոցով։
Ի՞նչ նկատի ունեմ։ Ժամանակն է հրաժարվել մեր հանդուրժողական վերաբերմունքից մեր հարևանների նկատմամբ, որոնք միանում են ռազմատնտեսական Եվրոպական Միությանը։ Այդ թվում՝ 404-րդ երկիրը։
Մեր նախագահը վերջերս դա արեց, բավականին նրբանկատորեն, երբ ոմն ընկեր Վովաեւիչին ակնարկեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունն ու Եվրամիությանն անդամակցությունը անհամատեղելի են...»
