Հունիսի 30-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 30-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Այս նախկին հոգևորականը դավաճան և մատնիչ Հուդայի կատարյալ հետնորդներից է, ուրացող տեսակ. Ռուբեն վարդապետ    

27 հուն 2025 23:08

Այս նախկին հոգևորականը դավաճան և մատնիչ Հուդայի կատարյալ հետնորդներից է, ուրացող տեսակ. Ռուբեն վարդապետ

Այս նախկին հոգևորականը դավաճան և մատնիչ Հուդայի կատարյալ հետնորդներից է, ուրացող տեսակ. Ռուբեն վարդապետՌուբեն վարդապետ Զարգարյանն անդրադարձել է կարգալույծ հռչակված քահանայի հանրայինի եթերում հնչեցված մտքերի։

«Այս նախկին հոգեւորականը դավաճան եւ մատնիչ Հուդայի կատարյալ հետնորդներից է, ուրացող տեսակ։ Առաջին անգամ կարգալույծ լինելով՝ մեղայականով դիմել է Վեհափառ հայրապետին՝ վերականգնվելու իր հոգեւոր կարգավիճակի եւ ծառայության մեջ։

Եւ ուշադրություն. նրա համար միջնորդել եւ երաշխավոր է կանգնել Բագրատ սրբազանը։ Երկրորդ անգամ կարգալույծ լինելով՝ ամոթահար է թողել Բագրատ սրբազանին, հիմա էլ համաձայնվելով օգտագործվել օրվա իշխանությունների կողմից՝ անվանարկում է նույն Բագրատ  սրբազանին։ 

Հ. Գ.
Մենք՝ միաբան հոգեւորականներս, սովորություն չունենք անդրադառնալու նախկին հոգեւորականներին, երբ իրենց մաղձն ու թույնը թափում են Մայր Աթոռի գահակալի կամ մյուս հոգեւորականների ուղղությամբ՝ այն հույսով եւ ներողամիտ մոտեցմամբ, որ մի օր անդրադարձ կունենան եւ կվերափոխվեն։ Բայց այս դեպքը բացառիկներից է. հայտնվել է Հանրային Հեռուստատեսության եթերում, իբր սրտացավ մեկը, հանրահռչակ Պետրոսի դուդուկի տակ մոլորեցնելու մեր հասարակությանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր