Ծիծեռնակաբերդի խճուղում այրվել է խոտածածկույթ, հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհը          Արարատում «Opel»-ը բախվել է ծառերին, ապա բետոնե արգելապատնեշին, կան տուժածներ       Մի քանի օրում Նիկոլ Փաշինյանը և իր շրջապատը դարձան համազգային պախարակման, անպատվության և անեծքի առարկա    

28 հուն 2025 20:02

Սևանում բախվել են «Mazda»-ն և «Opel Astra»-ն․ վերջինը գլխիվայր շրջվել է, կան տուժածներ

Սևանում բախվել են «Mazda»-ն և «Opel Astra»-ն․ վերջինը գլխիվայր շրջվել է, կան տուժածներԱյսօր՝ հունիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 33-ամյա Հասմիկ Ս․-ի վարած «Mazda» մակնիշի և 29-ամյա Լյովա Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր