Արտակարգ իրավիճակ Նոր Նորքում, փրկարարներն արհեստական լճակից դուրս են բերել 10-ից ավելի մեքենաներ          Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար ապրիլի 13-ին       Օրբանը պարտվել է խորհրդարանի ընտրություններում, «Տիսան» սահմանադրական մեծամասնություն կստանա    

28 հուն 2025 21:23

Արարատում «Opel»-ը բախվել է ծառերին, ապա բետոնե արգելապատնեշին, կան տուժածներ

Արարատում «Opel»-ը բախվել է ծառերին, ապա բետոնե արգելապատնեշին, կան տուժածներԱյսօր՝ հունիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։10-ի սահմաներում «Opel» մակնիշի ավտոմեքենան Բարձրաշեն բնակավայրում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել 3 ծառերի, ապա ճանապարհի եզրին տեղադրված բետոնե արգելապատնեշին և ամբողջությամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում։

Վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկն անչափահաս է, տեղափոխվել են չափահասները՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն, անչափահասը՝ «Մուրացան մանկական հիվանդանոց»։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր