Հենց այս պահին Բաքվի բարբարոսական վարչախումբը խոշոր խնդիրներ ունի իր հարավային և հյուսիսային հարևանների՝ Ռուսաստանի և Իրանի հետ

«Մինչ արհեստածին Ադրբեջանի բռնապետի ողջ քարոզչամեքենան լծված է Ռուսաստանի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ լուտանքներ շաղ տալու գործին, Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի հետ առնչակցություն ունեցող իրանական տելեգրամյան ալիքները «գրավիչ թիրախ» են անվանում Բաքու-Ջեյհան նավթատարը, որով ապահովվում է նաև Իսրայելի նավթամթերքի պահանջմունքի նկատելի մասը։
Նրանք, որոնք Հայաստանում պնդում են, թե պետք է հաշտվել «իրողությունների» հետ, ինչը պարզապես թշնամու «ողորմածությանը» հանձնվելու առաջարկի գեղեցիկ փաթեթավորումն է, չեն էլ պատկերացնում, թե որքան արագ են փոխվում այդ «իրողությունները»»։