ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Իրանի հարցով փակ նիստ կհրավիրի          Հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը․ ՆԳՆ       Սյունիքի մարզում բախվել են «Toyota» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները    

30 հուն 2025 12:43

Հարձակումները հազարամյակների պատմություն ունեցող Հայ Առաքելական եկեղեցու դեմ խորագույն մտահոգություն են առաջացնում

Հարձակումները հազարամյակների պատմություն ունեցող Հայ Առաքելական եկեղեցու դեմ խորագույն մտահոգություն են առաջացնումՀայաստանում տեղի ունեցող իրադարձությունները  երկրի ներքին  գործն է, սակայն եկեղեցու դեմ հարձակումները լուրջ մտահոգություն են առաջացնում, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Պարզ է, որ մեր հարևանների ներքին գործն է, սակայն, անկասկած, հարձակումները հազարամյակների պատմություն ունեցող Հայ Առաքելական եկեղեցու դեմ խորագույն մտահոգություն են առաջացնում։ Եկեղեցին միշտ եղել է հայկական հասարակության հիմնական հենասյուներից մեկը, և մենք շատ կցանկանայինք, որ այն չդառնար անհիմն հարձակումների թիրախ», — ասել է Լավրովը։

Նախարարը հավելել է․ «Մենք շահագրգռված ենք, որ այս իրավիճակը հնարավորինս արագ կարգավորվի Հայաստանի Սահմանադրության հիման վրա՝ հավատացյալների իրավունքների և այլ մարդկային իրավունքների լիարժեք հարգման պայմաններում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր