Մայր Աթոռը զգաստության կոչ է ուղղում վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած Սրբազան Հայրերին          Տիեզերքից մեծ անակնկալներ են սպասվում կենդանակերպի այս նշանների համար       Սպասվում է մառախուղ, եղանակն առաջիկա օրերին    

02 հուլ 2025 10:25

Հուլիսի 2-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

Հուլիսի 2-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 2-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ա․Մանուկյան փողոցի թիվ 3, 5 բազմաբնակարան շենքերի, Թումանյան փողոցի թիվ 4, 6, 8, 16, 18 բազմաբնակարան շենքերի և առանձնատների, «Ոսկե Կապան» և «Թրի վեյս» հյուրանոցների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 2-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աբովյան, Մյասնիկյան, Միչուրինի, Տպագրիչների, Գ․Նժդեհի, Բանակի, Օրբելու փողոցների գազասպառողների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 2-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Չինչին, Նավուր, Իծաքար բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 2-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Գետարգել, Վերին և Ներքին Պտղնի բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր