Այն, ինչ այսօր կատարվում է կոչվում է «ռեկետ», եթե ՀԷՑ-ը պետականացվի, պրոբլեմներ ենք ունենալու

«Կարծում եմ այն օրենքները, որ ունենք, լրիվ բավարար է, որպեսզի ցանկացած բնական մենաշնորհի հետ կապված աշխատանքները տարվեն այնպես, որ լինի մաքսիմալ ընդունելի հասարակության և պետության համար։ Այն, ինչ այսօր կատարվում է՝ կոչվում է «ռեկետ»»։
Նա ընդգծեց, որ Հայաստանում մարդ չկա, որ «Վեոլիա ջրից» դժգոհություն չունենա, բայց եթե «Վեոլիա ջուրը» չլիներ՝ Երևանում լինելու էր ջրի ամենախորը պրոբլեմը։
«Եթե ժամանակին Կոնյակի գործարանը չսեփականաշնորհվեր՝ այսօր խաղաղագործությունը Հայաստանում զրո մակարդակի վրա կլիներ։ Այսինքն, այն ոլորտներն են սրանք, որ պիտի մասնավորը ղեկավարի։ Պետությունը պետք է վերահսկի և այդ գործընթացը շատ վտանգավոր է»։
Անդրադառնալով ՀԷՑ-ի աշխատակիցների նկատմամբ Փաշինյանի հնչեցրած սպառնալիքներին՝ Աղազարյանն ասաց, որ աշխատանքից հետո կամ հանգստյան օրերին ցանկացած մարդ իրավունք ունի իր դիրքորոշումը հայտնել այս կամ այն հարցի հետ կապված։