Հուլիսի 4-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 4-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի, Վահան, Այգուտ, Թթուջուր, Գետիկ, Մարտունի բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 4-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Տաշիր քաղաքի «Անի», «Վան» թաղամասերի, Գրիբոյեդովի, Թումանյան, Խանջյան, Սայաթ-Նովայի, Գորկու, Գետափնյա, Վ․Սարգսյան, Երևայան փողոցների, Կ․Դեմիրճյան փողոցի մի հատվածի գազասպառողների, «Տաշիր կաթ» ՍՊԸ-ի, «Խանում Գրիգորյան» ԱՁ-ի, «Աղասի Ռաֆայելյան» ԱՁ-ի գազամատակարարումը։
Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 4-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աբելյան փողոցի թիվ 2/1 բազմաբանակարան շենքի, Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 21/2 բազմաբանակարան շենքի, Զովունի 30-րդ փողոցի թիվ 31 բազմաբանակարան շենքի գազասպառողների, «Նորիկ-90» հանրային կազմակերպության գազամատակարարումը։