Հրդեհ է բռնկվել Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասում          Ավինյանի ինքնագովազդի համար վճարում է բյուջեն, 10 մլն դրամի հետքերով. «Ժողովուրդ»       ՀՀԿ-ն ինտրիգը պահում է մինչեւ ապրիլի 4-ը․ «Հրապարակ»    

04 հուլ 2025 19:13

ՀՀ Սահմանադրության օրվա առիթով Միքայել և Բագրատ Սրբազանները հուլիսի 5-ին հայտարարում են մեկօրյա հացադուլ

ՀՀ Սահմանադրության օրվա առիթով Միքայել և Բագրատ Սրբազանները հուլիսի 5-ին հայտարարում են մեկօրյա հացադուլՄիքայել սրբազանի պաշտպանների թիմը փոխանցում է.

«ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ. (ՍՐԲԱԶԱՆԸ ՄԵԿ ՕՐՅԱ ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ)

Սիրելիներ.

Լրացավ իմ անհիմն և ապօրինի և հակասահմանադրական ձերբակալության և կալանավորման մեկ շաբաթը:

Հայտնում եմ, որ առողջ եմ՝ մարմնով, հոգով և մտքով, ուրախ եմ Տիրոջ օգնությամբ այս փորձությունը հաղթահարելու հնարավորության համար:

Արդարության և Ճշմարտության հաղթանակն այլընտրանք չունի: Ես ամուր եմ և պինդ, ամուր և պինդ մնացեք նաև դուք:

Իմ օրհնությունն եմ հղում իմ կալանավորմամբ տրտմածներին և Աստծո նզովքին եմ հանձնում իմ կալանավորմամբ հրճվողներին:

Փառքը՝ Աստծուն, Հայաստանը Հային...

Հ.Գ. ՀՀ Սահմանադրության օրվա առիթով, մեր նկատմամբ ընթացող հակասահմանադրական գործընթացը դատապարտելով, մենք՝ Միքայել և Բագրատ սրբազաններս, վաղը՝ հուլիսի 5-ին հայտարարում ենք մեկօրյա հացադուլ: 04.07.2025թ.»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր