Հուլիսի 7-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 7-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Սևքար, Սարիգյուղ, Ծաղկավան բնակավայրերի գազասպառողների, «ՏԻԳ-ԳԱԶ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 7-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Երիտասարդական, Խանջյան, Պռոշյան, Րաֆֆու, Կամոյի, Մուրացան, Բաղրամյան, Չարենցի, Թումանյան, Գետափնյա, Հարությունյան, Գրիգորյան, Սունդուկյան, Հ.Մեղապարտ, Ռուսթավելու, Գ.Նժդեհի, Ավետիսյան, Նոյեմբերյան, Երկրաբանների, Միլիոնի, Միքայելյան, Խորենացու, Զ.Անդրանիկի, Չայկովսկու, Մայակովսկու, Սուրբ Նշանի, Թելմանի Աբովյան փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 7-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց, Կալինինի, Նալբանդյան, Լանջային, Ֆիդայինների, Տերյան, Սպանդարյան, Գ.Նժդեհի, Ստեփան Զորյանի, Տիգրան Մեծի, Բաթումի, Մյասնիկյան փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների, «Սիթի», «Ուստր Ալեն», «Գ և Մ» ՍՊԸ-ների և սեփականատեր Արամայիս Ապրեսյանի գազամատակարարումը։