«Տիգրան Ավինյանը հողի գող է»․ Արթուր Չախոյանը հաղորդում է ներկայացրել՝ ընդդեմ Ավինյանի          Երևանում բախվել են «Nissan» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, կան տուժածներ       Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր    

07 հուլ 2025 11:24

Պատկերացնում եմ որքան նյարդայնացնող են այս բոլոր փոփոխությունները և որքան եք հիշել մեզ խցանումների մեջ

Պատկերացնում եմ որքան նյարդայնացնող են այս բոլոր փոփոխությունները և որքան եք հիշել մեզ խցանումների մեջԵրթևեկության փոփոխությունները գուցե առաջացրել են անհարմարություններ, սակայն դրանք անհրաժեշտ են քաղաքի ապագա տրանսպորտային կայունության համար։ 
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Սիրելի՛ երևանցիներ, պատկերացնում եմ՝ որքան նյարդայնացնող են այս բոլոր փոփոխությունները և որքան եք դուք մեզ հիշել, երբ կանգնած եք եղել խցանումների մեջ։ Բայց ուզում եմ խոսենք այն մասին, թե առհասարակ ինչու են այս փոփոխությունները արվում և ինչու են արվում հիմա: Ամառային շրջանը լավագույն ժամանակն է նման փոփոխությունների համար, քանի որ փողոցներում երթևեկությունն այդքան ինտենսիվ չէ, և հնարավոր է անցում կատարել նոր համակարգի՝ նվազագույն անհարմարություններով»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր