Ինչո՞ւ է Փաշինյանը որոշել ՍԴ-ին «կաշառել». «Հրապարակ»

Օրենքով սահմանվելու է նաեւ ՍԴ դատավորի աշխատավարձի 100 տոկոսի չափով հավելավճար։ Ինչո՞ւ է Փաշինյանը որոշել ՍԴ-ին «կաշառել»։ Հիմնավորումն այսպիսին է. «ՍԴ դատավորների վարձատրությունը՝ իր կառուցվածքով եւ չափերով, համարժեք չէ վերջիններիս բարձր իրավական կարգավիճակին, սահմանադրական լիազորությունների ծավալին եւ գործունեության համար բնորոշ բարձր պատասխանատվության աստիճանին։
Հաշվի առնելով ՍԴ դատավորների սահմանադրական առաքելությունը, պատասխանատվության բարձր մակարդակը եւ լիազորությունների տարբերակված շրջանակը, անհրաժեշտ է ապահովել դրան համահունչ հիմնական աշխատավարձի, ինչպես նաեւ հավելավճարի տարբերակված մեխանիզմ»։
Իրականում, խաղաղության պայմանագրի ստորագրումից առաջ Փաշինյանը որոշել է «գնել» այդ պայմանագիրը հաստատող մարմնի լոյալությունը։ Արդյունքում հարկատուներիս գրպանից տարեկան հավելյալ մոտ 138 մլն դրամ՝ 300 հազար դոլար գումար լրացուցիչ կհատկացվի։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 15․ 07․ 25 թ համարում։