ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել          Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը       «Porsche Macan»-ը կnտրել է ցուցանակը, տապալել երկաթե էլեկտրասյունը ու հայտնվել կանաչ գոտում, կա վիրավnր    

15 հուլ 2025 11:53

ՔՊ-ի ու անձամբ Ավինյանի հասցրած վնասը Երևան քաղաքի բյուջեին վեց ամսում կազմել է 5 մլրդ դրամ կամ 12,5 միլիոն դոլար

ՔՊ-ի ու անձամբ Ավինյանի հասցրած վնասը Երևան քաղաքի բյուջեին վեց ամսում կազմել է 5 մլրդ դրամ կամ 12,5 միլիոն դոլարՔՊ-ի ու անձամբ Ավինյանի հասցրած վնասը՝ Երևան քաղաքի բյուջեին վեց ամսում կազմել է 5 մլրդ դրամ կամ 12.5 միլիոն դոլար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը:

«Նախորդ տարի նույն ժամանակահատվածում ուղեվարձը 100դրամ էր ու իրականացվում էր ավելի պատշաճ, քաղաքացիների վճարում էին բարեխղճորեն։

Տրանսպորտի «բարեփոխում» անվան տակ, քաղաքացիներին դեմ գնալով ՔՊ-ն թանկացրեց ուղեվարձը 150 դրամ ու հիմա կանգնել են փաստի առաջ։

2025թ հունվար-հունիս ամիսներին տրանսպորտի հավաքագրումը պակասել է 5 մլրդ դրամով, քաղաքացիների արդարացված բոյկոտի արդյունքում։

Ասե՛ք կանե՛նք, կարգախոսով քաղաքացիներին խաբածները ստացան հերթական ապտակը։

Չբարեփոխված թանկացած տրանսպորտի դեմ բոյկոտը շարունակական է լինելու

Տուգանող «հսկիչների» մուտքը տրանսպորտ հակառակ էֆեկտն է տալու, տղաներ ու աղջիկներ»,-գրել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր