Արտակարգ իրավիճակ՝ Բյուրեղավանում, բնակիչներն սրտխառնոց, փորլուծություն, փսխում և այլ ախտորոշումներով դիմել են բուժհաստատություններ          «Հրեշտակների ձոր» կոչվող տարածքի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ձորը       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

17 հուլ 2025 09:25

Պետական ապարատում արգելել են խունկ վառել.«Հրապարակ»

Պետական ապարատում արգելել են խունկ վառել.«Հրապարակ»Պետական ապարատում դեռ հնուց ավանդույթ կա` աշխատասենյակներում խունկ վառելու, որը նաեւ ախտահանիչ դեր ունի։

2 տարբեր նախարարությունների աշխատակիցներ պատմեցին, որ ղեկավարությունը հրահանգել է այլեւս նման բան չանել:

Պատճառաբանել են, որ շենքի անվտանգության համակարգն այդ ծուխն ընկալում է իբրեւ հրդեհի նշան, եւ շչակներն են միանում, անվտանգության համակարգը, արտակարգ դրություն է ստեղծվում գերատեսչություններում։

Սակայն աշխատակիցները չեն հավատում այդ վարկածին, կարծում են, որ Եկեղեցուն պատերազմ հայտարարած քաղաքական իշխանությունները պարզապես հիմա ցավագին են ընդունում Եկեղեցու հետ ասոցացվող ցանկացած արարողություն եւ կատաղում են, որ հավատացյալ հանրությունը չի ընկրկում իրենց արշավից եւ չի հրաժարվում կրոնական սովորույթներից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր