Հուլիսի 21-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հուլիսի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Սյունիքի ճանապարհը Երևանն է վերահսկելու, ամեն ինչ լինելու է ՀՀ-ի ինքնիշխանության ներքո    

18 հուլ 2025 22:10

Հուլիսի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

Հուլիսի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևանի Կենտրոն Վարչական շրջան՝
11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արարատի մարզ՝
10:00-12:00 Հովտաշատ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

10։00-14։30 Շահումյան գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Վայոց Ձորի մարզ՝
10։30-12։30 Քարագլուխ, Աղնջաձոր, Թառաթումբ, Հորս և Սալլի գյուղեր, Շատին գյուղ՝ Նոր թաղամաս,

14:00-16:00 Շատին գյուղ 7 և 28 փողոցներ մասնակի,

Կոտայքի մարզ՝
11:00-13:00 Մայակովսկի գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-17:00 Ձորաղբյուր գյուղ՝ Ազատության փողոց և նրբանցքներ,

Գեղարքունիքի մարզ՝
11։00-14։00 Շորժա, Ջիլ գյուղեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, զորամաս,

11:00-16:00 Վաղաշեն բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

Տավուշի մարզ՝
12։00-16։00 Դիլիջան քաղաք՝ Թբիլիսյան Խճուղի մասնակի, Պարզ Լիճ փողոց մասնակի, Թեղուտ գյուղ,

Լոռու մարզ՝
11:00-17:00 Տաշիր քաղաք մասնակի, Անի, Վան 1-5-րդ թաղամասեր, Երևանյան, Գետափնյա, Խուդյակովի, Պուշկինի, Օրբելի, Գորկի, Խանջյան, Թումանյան, Ջահուկյան, Գրիբոյեդովի և Դեմիրճյան փողոցներ,

11։30-13։00 Վանաձոր քաղաք՝ Թումանյան փ. 11 և Մոսկովյան փ. 50, 56, 60 շենքեր,

14։00-15։30 Վանաձոր քաղաք՝ Մոսկովյան փ. 62 և 70 շենքեր,

Սյունիքի մարզ՝
09:30-13:00 Գեղի գյուղ:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր