Շիրակի թեմը կանգնած է Միքայել Սրբազանի կողքին, այս դժվարությունը ժամանակավոր է, շուտով մեր առաջնորդը կշարունակի իր հոգևոր ծառայությունը          Թմրանյութի կասկածանքով բերման է ենթարկվել Նարեկ Մկրտչյանի եղբայրը       Ռուսաստանը հիմնավորված է համարում Մինսկի խումբը լուծարելու որոշումը    

19 հուլ 2025 12:02

Ալավերդու գործարաններից մեկի հանդերձարանում հրդեհ է բռնկվել

 Ալավերդու գործարաններից մեկի հանդերձարանում հրդեհ է բռնկվելՀուլիսի 19-ին, ժամը 00:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ալավերդի քաղաքի գործարաններից մեկի հանդերձարանում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Օձունի հենակետից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կիրովի փողոցում գտնվող երկհարկանի գործարաններից մեկի երկրորդ հարկի հանդերձարանում (մոտ 12 քմ). տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։36-ին, մարվել՝ 02:15-ին։ Այրվել են հանդերձարանի կախովի պլաստմասսե առաստաղը, փայտե պահարաններ և ջերմահարվել՝ միջանցքի կախովի պլաստմասսե առաստաղը (մոտ 30 քմ)։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի գործարանի մյուս հատվածներ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր