Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, ՌԴ-ն ըմբռնումով կմոտենա ցանկացած ընտրության          «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը       Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ իմ երեխուն կարաս հետ բերես    

19 հուլ 2025 12:33

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին հարցմանը

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին հարցմանըSputnik Արմենիան պաշտոնական հարցում է ուղարկել, որպեսզի ճշտի այդ հարցում Երևանի դիրքորոշումը։

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ համապատասխան օրինագիծը Թուրքիայի Միլի Մեջլիս է ներկայացրել թուրքական ազգայնական İYİ (Լավ կուսակցություն) կուսակցության ղեկավար, խորհրդարանի պատգամավոր Մուսավաթ Դերվիշօղլուն, այն ստորագրել է այդ կուսակցության 28 պատգամավոր:

Sputnik Արմենիան ՀՀ վարչապետի անունով պաշտոնական հարցում է ուղարկել, որպեսզի ճշտի այդ հարցում Երևանի դիրքորոշումը, մասնավորապես` Հայաստանը կհամաձայնի՞ արդյոք այդ վերանվանմանը սահմանի բացման դեպքում, և ի՞նչ քայլեր է նախատեսում ձեռնարկել երկրի կառավարությունը։

Հարցումը վերահասցեագրվել է ՀՀ ԱԳՆ, որտեղից էլ ստացվել է պատասխանը։

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,-նշվում է հարցման պատասխանում։

Հիշեցնենք, որ Թալեաթ փաշան Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկն է եղել։ 1921թ. մարտի 15-ին նա Բեռլինում գնդակահարվել է հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Սողոմոն Թեհլիրյանի ձեռքով: Գերմանիայի դատարանում Թեհլիրյանը հայտարարել է. «Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»: Գերմանական դատարանն արդարացրել է Թեհլիրյանին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր