Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում, կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից          Երևանում Infinity-ն պայթել է ընթացքի ժամանակ, «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ       Սևանա լճում երեկվանից կորած ամուսինները հայտնաբերվել են    

20 հուլ 2025 11:36

Սևանա լճում երեկվանից կորած ամուսինները հայտնաբերվել են

Սևանա լճում երեկվանից կորած ամուսինները հայտնաբերվել ենԱյսօր՝ հուլիսի 20-ին, ոստիկանների, պարեկների, փրկարարների, ջրափրկարարների՝ ամբողջ գիշեր շարունակված որոնողական աշխատանքների արդյունքում, ժամը 03:50-ի սահմաններում, Ծափաթաղ և Զիլ գյուղերի միջնամասում՝ ափամերձ հատվածում, հայտնաբերվել են երեկ Սևանա լճում կորած ու որոնվող երևանցի ամուսիններ 60-ամյա Էմիլ Ա.-ն և 60-ամյա Արև Ա.-ն:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինները տեղափոխվել են ոստիկանության Ճամբարակի բաժին, որտեղ հայտնել են, որ երբ իրենք փչովի նավակով դուրս են եկել լիճ, սկսվել է ուժեղ քամի և իրենք չեն կարողացել կառավարել նավակը և քամին մի քանի կիլոմետր նավակը քշել է ափից մեծ հեռավորության վրա։ Իրենք արել են ամեն ինչ, որպեսզի ափից չհեռանան, սակայն քամին ուժեղ է եղել, իսկ թիավարելու համար նախատեսված թիերից մեկն էլ կոտրվել է։

Նշված անձինք ոստիկանության Ճամբարակի բաժնից ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։

Ոստիկանները հայտնաբերել են նաև փչովի նավակը, որով ամուսինները դուրս էին եկել լիճ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր