Դեպի Իրան նավեր են շարժվում, բանակցություններ ենք վարում և կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները          Սպասվում է տեղումներ և մառախուղ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա       Սյունիքում, «սուր էկզոգեն թnւնավորում» ախտորոշմամբ ԲԿ են տեղափոխվել ընտանիքի անդամներ, որոնցից 3-ը` անչափահաս    

21 հուլ 2025 22:36

ԵՄ-ն մտադիր է բարձրացնել կարճաժամկետ վիզա չունեցող զբոսաշրջիկների համար մուտքի վճարները

ԵՄ-ն մտադիր է բարձրացնել կարճաժամկետ վիզա չունեցող զբոսաշրջիկների համար մուտքի վճարներըԵվրոպական հանձնաժողովն առաջարկել է եռապատկել ETIAS համակարգի շրջանակում ԵՄ երկրներ ճանապարհորդելու թույլտվության վճարը՝ դրա համար սահմանելով 20 եվրո։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։ 

Առանց վիզայի ճանապարհորդությունը հասանելի կլինի 2026 թվականի վերջին եռամսյակից՝ Եվրոպական ճանապարհորդական տեղեկատվության և թույլտվության համակարգի (ETIAS) միջոցով դեպի 30 եվրոպական երկրներ, մասնավորապես՝ ԵՄ բոլոր անդամ պետություններ՝ բացառությամբ Իռլանդիայի, ինչպես նաև Իսլանդիա, Նորվեգիա, Լիխտենշտեյն և Շվեյցարիա։

ETIAS-ի թույլտվությունը պահանջվում է այս երկրներում կարճաժամկետ (մինչև 90 օր) մնալու համար վիզայից ազատված երկրների՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Բրազիլիակի և Ավստրալիայի քաղաքացիների համար։ ETIAS վճարներից ստացված միջոցները կփոխանցվեն ԵՄ բյուջե։

Այժմ դիմորդների համար առանց վիզայի մուտքի վճարը կազմում է 7 եվրո: Բացառություն է արվում դիմումի ներկայացման պահին 18 տարեկանից փոքր կամ 70 տարեկանից բարձր անձանց համար: Այնուամենայնիվ Եվրոպական հանձնաժողովն այժմ մտադիր է գրեթե եռապատկել վճարը՝ բյուջե լրացուցիչ միջոցներ ներգրավելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր