Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, ՌԴ-ն ըմբռնումով կմոտենա ցանկացած ընտրության          «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը       Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ իմ երեխուն կարաս հետ բերես    

22 հուլ 2025 15:02

ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել

ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնելՌուսաստանի և Ադրբեջանի միջև լարվածության սրացման հիմնական արդյունքն այն է, որ Մոսկվայում վերջապես գիտակցել են՝ Բաքուն այն չէ, ինչ ներկայացնում էր իրեն. այս մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը «Լենտա.ռու»-ի հետ զրույցում։

«Այս էսկալացիայի հետևանքները կարող են տարբեր լինել։ Բայց գլխավոր արդյունքը, որը վաղուց պետք է արձանագրվեր, այն է, որ Ռուսաստանում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր ցուցադրել։ Երկար ժամանակ մեզ խաբում էին ռազմավարական գործընկերության ու դաշնակցության խոսքերով։ Մենք դրան բարեհաճ էինք վերաբերվում»,- նշել է պատգամավորը։

Զատուլինի խոսքով՝ այսօր Ադրբեջանն այլևս չունի անհրաժեշտություն իրեն ներկայացնելու որպես Ռուսաստանի մտերիմ դաշնակից։«Նրանք կարծում են, որ Ռուսաստանը չափազանց ներգրավված է Ուկրաինայի իրադարձություններում և Արևմուտքի հետ հակամարտության մեջ, որպեսզի լուրջ արձագանքի Ադրբեջանի այն քայլերին, որոնք հակասում են մեր ազգային շահերին», - ասել է նա։

Զատուլինը նաև ընդգծել է, որ Բաքուն ձգտում է, ճնշում գործադրելով Երևանի վրա, հասնել իր նպատակներին՝ խախտելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Օրինակ, ըստ նրա, «Զանգեզուրի միջանցքի» բացման դեպքում այն պետք է գտնվեր ռուսական խաղաղապահների վերահսկողության տակ, սակայն այսօր այդ պայմանավորվածությունը դիտավորյալ անտեսվում է։

«Նրանք ձգտում են սրել իրավիճակը, որպեսզի Ռուսաստանից թույլտվություն չհարցնեն՝ ինչպես անում է Հայաստանի վարչապետ Փաշինյանը, ով չի թաքցնում իր մտադրությունը՝ ռազմավարական այդ ճանապարհը տալու ամերիկացիների վերահսկողությանը», - հավելել է Զատուլինը։

Բացի այդ, պատգամավորը հայտարարել է, որ Ադրբեջանն իր գործողությունները իրականացնում է Թուրքիայի աջակցությամբ։

«Կարելի է միայն քննարկել, թե որքանով են դրանք զուտ ադրբեջանական պլաններ, և որքանով՝ արդեն թուրքական։ Թուրքիան, ի վերջո, ՆԱՏՕ-ի անդամ է և դուրս գալու ցանկություն չունի։ Եթե մենք այսքան ուշադիր ենք, որ ՆԱՏՕ-ն չհայտնվի Ուկրաինայում, ապա ինչու ենք մինչ օրս աչք փակել այն փաստի վրա, որ Թուրքիան ամրապնդվում է նախկին խորհրդային Կովկասում», - եզրափակել է Զատուլինը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր