Հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը․ ՆԳՆ          Սյունիքի մարզում բախվել են «Toyota» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները       Մեզ համար նշանակալի իրադարձություն է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ապրանքների տարանցման արգելքի վերացումը    

23 հուլ 2025 09:02

ՔՊ-ում Փաշինյանի պլաններից անտեղյակ են. «Հրապարակ»

ՔՊ-ում Փաշինյանի պլաններից անտեղյակ են. «Հրապարակ»ՔՊ-ում անտեղյակ են Եկեղեցու դեմ Փաշինյանի պլաններից՝ երբ եւ ինչպես են «Կտրիճ Ներսիսյանին հեռացնելու Վեհարանից»:

Փաշինյանը գրառումից բացի այլ բան չի ասել, փակագծեր չի բացել: Միայն շատ «նեղ կռուգում» են տեղեկացված, այն էլ՝ ոչ ամբողջին:

Նա վստահ է, որ այնպես է ստրկացրել իր կուսակիցներին ու պաշտոնյաներին, որ եթե դժոխք էլ առաջնորդի, իր հետեւից կգնան, ուստի ի՞նչ կարիք կա ինչ-որ բան նախապես քննարկել, որ հակընդդեմ ճամբարում հակաքայլեր մտածեն:

ՔՊ-ում ոմանք համոզված են, որ Փաշինյանը հոգեբանական գրոհի է դիմել իր վերջին գրառումով՝ հույսով, որ Վեհափառը տեղի կտա շանտաժին ու ինքնակամ կհեռանա:

Հոգեւոր դասն ավելի քան վստահ է, որ կաթողիկոսն ինքնակամ չի հեռանալու։

Փաշինյանի գրառումից հետո քաղաքական ուժերն իրենց աջակցությունն են առաջարկել Վեհափառին, սակայն մեզ ասացին, որ նա հորդորել է չսրել իրավիճակը, նախապես ոչ մի բան չծրագրել, այլ պատրաստ լինել, բայց սպասել Փաշինյանի քայլերին։

Ոմանք կարծում են, որ նա դեռ հույս ունի «լեզու գտնել» Փաշինյանի հետ եւ անգամ դրա համար միջնորդներ է մեջ գցում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր