Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 30-ի համար          ՔՊ-ականներն արձակուրդները կանցկացնեն ՔՊ վարչության ընտրություններին պատրաստվելով. ովքե՞ր են հայտ ներկայացրել. «Ժողովուրդ»       Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ում կադրային ջարդ է սկսել. հիմքում քաղաքական կամակորությունն է. «Ժողովուրդ»    

29 հուլ 2025 09:25

Իրավապահները սկսել են անհանգստացնել գողականներին ու թաղային ավտարիտետներին, գերնպատակն է՝ նրանց հանել եկեղեցու դեմ․ «Իրավունք».

Իրավապահները սկսել են անհանգստացնել գողականներին ու թաղային ավտարիտետներին, գերնպատակն է՝ նրանց հանել եկեղեցու դեմ․ «Իրավունք».«Իրավունք» թերթը գրում է. «Մեր տեղեկությունների համաձայն` վերջին օրերին իրավապահ մարմինները սկսել են անհանգստացնել գողականներին ու թաղային ավտարիտետներին: Ինչ–ինչ պատրվակներով՝ նրանցով սկսում են հետաքրքրվել, ապա հարցուփորձ անել, թե ինչ դիրքորոշում ունեն կաթողիկոսի եւ Նիկոլ Փաշինյանի հեռահար բանավեճի մասին:

Այսպես ասած՝ թեման փորձում են տանել այն ուղղությամբ, թե, ըստ գողական «պանյատների», ինչպես են ընդունում իբր երդմնազանց Վեհափառ Հայրապետին: Ըստ էության, գերնպատակն է՝ նրանց հանել եկեղեցու դեմ:

Ի դեպ, հարցաշարում ներառել են նաեւ, թե որքանով են թաղային հեղինակությունները սատարում գործարար Սամվել Կարապետյանին եւ արդյոք ի աջակցություն նրա տեղի ունեցած հավաքին՝ իրենց ռեսուրսներով մարդաքանակ ապահովել են, թե՝ ոչ:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր