Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6, այնուհետև կնվազի 3-5 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Որ կենդանակերպի նշանները կդառնան ճակատագրի սիրելիները       WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան    

31 հուլ 2025 09:27

Ի՞նչ է սպասվում Սամվել Կարապետյանի աջակցությանը նվիրված հավաքին մասնակցած եւ հետագայում կալանավորված անձանց. «Ժողովուրդ»

Ի՞նչ է սպասվում Սամվել Կարապետյանի աջակցությանը նվիրված հավաքին մասնակցած եւ հետագայում կալանավորված անձանց. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ առաջիկայում լրանում է գործարար Սամվել Կարապետյանի հավաքին մասնակցած եւ այնուհետեւ կալանավորված անձանց կալանքների ժամկետը, ու նախաքննական մարմինը կա՛մ պետք է նրանց կալանքի ժամկետը երկարաձգի, կա՛մ գործը ուղարկի դատարան:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին հաջակցություն Ս.Կ.-ի կազմակերպած հավաքին մասնակցելուն հարկադրելու, նյութապես շահագրգռելու մի շարք դեպքերի անվան տակ 3 անձի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում, որից հետո նրանք կալանավորվեցին:

Հայտնել էինք, որ մարդկանց կալանքի են տանում, բայց չկա մի քաղաքացի, որին իրականում ստիպել են ակցիայի մասնակցել, եւ որը հայտնել է քննիչներին այդ մասին։ Պարզապես հնարովի գործերով մարդկանց կալանավորեցին, որպեսզի սարսափ տարածեն»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր