Եթե «Պատիվ ունեմ»–ը չունի ՔՊ-ականների ստորագրություններ, չի բերում 54 ստորագրություն, «իմպիչմենտի» գործընթացը հօգուտ վարչապետի է լինելու          Սրանք փորձում են վերադարձնել այն օրերը, երբ ազգային ամեն ինչն արգելված էր, երբ եկեղեցի մտնելը ռիսկ էր       Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով    

31 հուլ 2025 09:02

Տեղակալներ, խորհրդականներ, մարզային տնօրեններ. ում է Ռոմանոս Պետրոսյանն ազատել ՀԷՑ-ում զբաղեցրած պաշտոններից. «Ժողովուրդ»

Տեղակալներ, խորհրդականներ, մարզային տնօրեններ. ում է Ռոմանոս Պետրոսյանն ազատել ՀԷՑ-ում զբաղեցրած պաշտոններից. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես երեկ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, ՀԷՑ-ի կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը գործի է անցել ու բոլոր «անցանկալի» ղեկավարներին ազատում է աշխատանքից:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ նախօրեին Պետրոսյանն ազատել է ՀԷՑ-ի նախկին տնօրենի երեք տեղակալների, նաեւ 4 խորհրդականների, որոնց թվում են եղել ՀԷՑ-ի սեփականատեր, բարերար Սամվել Կարապետյանի ընկերներից:

Նշենք, որ Պետրոսյանն արդեն ազատել է ՀԷՑ-ի 4 մարզային մասնաճյուղերի տնօրենների ու նշանակումներ է պատրաստվում անել:

Հիշեցնենք՝ ArmLur.am-ը երեկ տեղեկացրել էր, որ ՀԷՑ-ի կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը աշխատանքից ազատել է նաեւ Լիլիա Շուշանյանին, որը 2021 թվականին ազատվել էր ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից, ապա նշանակվել էր ՀԷՑ-ում Գլխավոր տնօրենի տեղակալ-Ընդհանուր հարցերով տնօրենի տեղակալ:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ առաջիկայում կադրային ջարդը շարունակվելու է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր