Նախատոնական և տոնական շրջանը ձեր կյանքի մի մասն է, թույլ տվեք ինքներդ ձեզ լինել անկեղծ          Կարգալույծ եղած նիկոլական սարկավագը նիկոլականներին կշտամբող գրառում է առել․ «Հրապարակ»       Լոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը, կան տուժածներ    

08 օգոս 2025 20:06

Կանադան լուրջ մտահոգություն է հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ ատելության խոսքի, ՀՀ իշխանությունների գործողությունների վերաբերյալ

Կանադան լուրջ մտահոգություն է հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ ատելության խոսքի, ՀՀ իշխանությունների գործողությունների վերաբերյալՀայաստանում ստեղծված իրավիճակը, որոնց թվում՝ արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանի և Միքայել Աջապայանի կալանավորումը, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ ատելության խոսքի աճը, լուրջ մտահոգություն է առաջացնում: Կանադան գնահատում է Հայաստանի հետ իր գործընկերությունը, որը հիմնված է ժողովրդավարական կառավարման, մարդու իրավունքների և օրենքի գերակայության անաչառ կիրառման նկատմամբ մեր ընդհանուր համոզմունքի վրա: Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է Կանադայի Համայնքների պալատի անդամ Ռոբ Օլիֆանտը:

«Համոզված ենք, որ Հայաստանի իշխանությունները կգործեն այնպես, որ ապահովեն այդ սկզբունքների պահպանումը: Աշխարհի այդ հատվածում անկայունության աճի ժամանակաշրջանում Հայաստանի ժողովրդավարական առաջընթացն ավելի կարևոր է, քան երբևէ, իր ժողովրդի և ամբողջ տարածաշրջանի համար»,- նշել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր