Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց    

09 օգոս 2025 13:34

Հասկացանք, թե Հայաստանն ինչ է զիջում, լավ, հիմա մեկը կբացատրի, թե Ադրբեջանն ի՞նչ է զիջում

Հասկացանք, թե Հայաստանն ինչ է զիջում, լավ, հիմա մեկը կբացատրի, թե Ադրբեջանն ի՞նչ է զիջում«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության համահիմնադիր Դավիթ Սանասարյանը  գրել է 

«Էյֆորիան մի պահ կանգնեցրեք։ 
Հասկացանք՝ ԱՄՆ-ի հետ ներդրումների մասին պայմանավորվածություն ձեռք բերվեց։ Հասկացանք նաև, թե Հայաստանը ինչ է զիջում՝ ճանապարհից ու 907 բանաձևից մինչև Մինսկի խմբի լուծարում։ Լավ, հիմա մեկը կբացատրի՞, թե Ադրբեջանն ի՞նչ է զիջում։ Գիտեմ՝ նման հարցին պատասխանելը բարդ է, բայց եթե չկարողանաք, գոնե կմտածե՞ք, թե ինչու էր Ալիևն այդքան ուրախ։

Մարդը Թրամփի կողքին կանգնած՝ հիացմունքով ստորագրեց, խաղաղության ու հաշտության մասին խոսեց, բայց հանուն այդ «խաղաղության» նույնիսկ մեկ գերի չվերադարձրեց։

Հ.Գ. Գիտեմ, որ ձեզ սովորեցրել են կարճաժամկետ էմոցիաներով ապրել և կենացային ոճով ուրախանալ, իսկ սթափ գնահատականներն ու կոշտ հարցադրումները դառն են թվում։ Բայց Հայաստանը բոլորիս հայրենիքն է և մենք բոլորս այս երկրի շահառուներն ենք ու եթե անգամ չեք սիրում այս կամ այն հային, ապա հիշեք՝ մտահոգվելն ու հարցեր տալը մեր նույնքան բնական ու անքակտելի իրավունքն է, որքան այս ամենից ուրախացած ցանկացած ՀՀ քաղաքացունը։

Իմ գլխավոր նպատակը իրական երջանկության պահերն են՝ այն երջանկությունը, որտեղ չկա բաժանարար գիծ ՀՀ քաղաքացիների միջև, և բոլորը համերաշխ են։ Անկախ ամենից, եթե անգամ չեք սիրում միմյանց, գոնե հարգեք։ Մենք հայ ենք, և սա մեր ընդհանուր տունն է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր