Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց    

09 օգոս 2025 14:55

Ու ի՞նչն է հետաքրքիր. նման թղթեր ստորագրելու սահմանադրական լիազորություններ ՀՀ վարչապետը չունի

Ու ի՞նչն է հետաքրքիր. նման թղթեր ստորագրելու սահմանադրական լիազորություններ ՀՀ վարչապետը չունիՆախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրել է.

«Փաշինյանը երեկ թղթեր է ստորագրել Վաշինգտոնում։ Մի կողմից, նա ՀՀ ինքնիշխան տարածքները վարձակալության է տվել, մյուս կողմից լուծարել Մինսկի խումբը, վերջնականապես թաղելով Արցախի հարցը։ Երեկ, 2025-ի օգոստոսի 8-ը, մեր պատմության ամենադառը օրերից էր, ինչպես 1915-ի ապրիլի 24-ը, 2020-ի նոյեմբերի 9-ը, 2023-ի սեպտեմբերի 19-ը։ Հերթական դավադիր քայլերն արվեցին. բայց միևնույնն է խաղաղության պայմանագիր Ալիևը չստորագրեց։ Խեթ խեթ նայում էր Փաշինյանին և մտքում երևի կրկնում էր. արա իմ հայրը սրա՞նց է պարտվել։ Ու ի՞նչն է հետաքրքիր. նման թղթեր ստորագրելու սահմանադրական լիազորություններ ՀՀ վարչապետը չունի»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր