Իրանը Ռուսաստանի հետ համագործակցությամբ կամ առանց դրա, կկանխի Կովկասում ամերիկյան միջանցքի ստեղծումը

«Իրանը դեմ է միջանցքի ստեղծմանը, որը կանցնի Հայաստանով և կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ։
ՆԱՏՕ-ի երկրները ցանկանում են թուլացնել Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը՝ «Զանգեզուրի միջանցքը» հանձնելով ԱՄՆ-ի վերահսկողությանը։
Իրանը Ռուսաստանի հետ, թե՝ առանց, կխոչընդոտի ԱՄՆ միջանցքի առկայությունն Կովկասում»,- հայտարարել է Խամենեիի օգնականը։
Նրա խոսքով, ԱՄՆ-ի կողմից աջակցվող Հարավային Կովկասում միջանցքի նախագիծը դավադրություն է և ուղղված է սահմանների փոփոխությանը և Հայաստանի բաժանմանը։