ԱԳ փոխնախարարը հույս է հայտնել, որ Անկարան փոխադարձությամբ կպատասխանի Հայաստանին՝ կբացի սահմանը և կհաստատի դիվանագիտական հարաբերություններ          Արտառոց դեպք, ամուսինն ալկոհոլի ազդեցության տակ բենզինը լցրել է 46-ամյա կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզել       ԱՄՆ դեսպանատունը ներկայացրել է ոչ ներգաղթային արտոնագրի դիմորդներին ներկայացվող պահանջները    

11 օգոս 2025 11:47

Արտառոց դեպք, ամուսինն ալկոհոլի ազդեցության տակ բենզինը լցրել է 46-ամյա կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզել

Արտառոց դեպք, ամուսինն ալկոհոլի ազդեցության տակ բենզինը լցրել է 46-ամյա կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզելԵրեկ՝ օգոստոսի 10-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Հայաստանի մարզերից մեկում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22:30-ի սահմաններում այդ մարզի ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ գյուղերից մեկում ամուսինը՝ 51-ամյա Դավիթ Ա.-ն, բենզինը լցրել է իր 46-ամյա կնոջ և 14-ամյա երեխայի վրա և հրկիզել: 
 
Դեպքի վայր են ժամանել համայնքային ոստիկանության ծառայողներն ու մարզի ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Մինչ հրշեջների ժամանումը՝ քաղաքացիներն իրենց ուժերով մարել են կրակը:
 
Տեղում ոստիկանները պարզել են, որ կնոջը տեղափոխել են մարզում գործող հիվանդանոցներից մեկը, աղջկան տեղում բժիշկներն անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, իսկ ոչ սթափ վիճակում գտնվող տղամարդը տեղափոխվել է ոստիկանության բաժին: 

Դեպքի փատով տարածքային ոստիկանության բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի այդ մարզի քննչական վարչության տարածքային բաժին: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր