Բաքուն ակնկալում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություններ          Արարատի մարզում բախվել են «Mazda» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները, կա տուժած       Այս գործընթացն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան խաղաղության մասին հուշում    

12 օգոս 2025 11:30

Երևան-Սևան ճանապարհին բախվել են 2 «Opel» և «Nissan»-ը, կա 1 զոհ, 3 վիրավոր

Երևան-Սևան ճանապարհին բախվել են 2 «Opel» և «Nissan»-ը, կա 1 զոհ, 3 վիրավորԱյսօր՝ օգոստոսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 35 կմ հատվածում բախվել են 2 «Opel» մակնիշի և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնավածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարի փաստով Չարենացավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից մեկը ՀՀ Պաշտպանության նախարարության զինծառայող է և ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել «Nissan»-ի վարորդի կողմից դեպի Երևան ընթանալիս բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին բախվելը և հանդիպակաց երթևեկելի գոտում հայտնվելը, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր