Այն դասագրքերը, որոնք չեն հրատարակվել նոր չափորոշիչներով տվյալ առարկաները կդասավանդվեն հին դասագրքերով

Նա նշել է, որ դասագրքերի մի մասը արդեն առաքվել է և ներկայումս բաշխման փուլում է, իսկ մնացածը կառաքվի և կբաշխվի մինչև օգոստոսի 25-ը։ Միևնույն ժամանակ, որոշ դասարանների համար որոշ առարկաների դասագրքեր դեռևս բացակայում են։ Դրանք են՝
Քիմիա՝ 10-րդ և 11-րդ դասարաններ,
Կենսաբանություն՝ 10-րդ և 11-րդ դասարաններ,
Հանրահաշիվ՝ 11-րդ դասարան,
Ռուսերեն՝ 11-րդ դասարան,
ՆԶՊ (Նախնական զինվորական պատրաստություն)՝ 9-րդ և 11-րդ դասարաններ,
Ֆրանսերեն՝ 5-11-րդ դասարաններ:
«Նշված դասարաններում այդ առարկաները դասավանդվելու են հին դասագրքերով: «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի կողմից դպրոցները կստանան լրացուցիչ ուղեցույցներ, ձեռնարկներ, որոնք կօգնեն հին դասագրքերում առկա նյութերն այնպես կիրառել, որ ապահովվի համապատասխանությունն նոր չափորոշչին», - ասել է Սվաջյանը:
Նա հավելել է, որ ևս երկու դասարանների երկու առարկանների դասագրքեր չկան, որոնց մրցույթն արդեն հայտարարված է: Այդ դասագրքերն են 11-րդ դասարանի «Բնագիտություն» առարկայի դասագիրքը և 10-11-րդ դասարանների «Հայաստանի պատմություն» դասագրքերը: