Իսրայելի ռшզմական ինքնաթիռն այսօր վայրէջք է կատարել Ադրբեջանում          Հայաստանի դեմ ոտնձգություններից հրաժարվելու որևէ պարտավորություն այս գործընթացում Ադրբեջանն իր վրա չի վերցնում       ԱՄՆ-ն կարող է ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը    

13 օգոս 2025 13:00

Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շուրջ 1200 հետցնցում է գրանցվել

Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շուրջ 1200 հետցնցում է գրանցվել Թուրքիայի Բալըքեսիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժից հետո սեյսմոլոգները գրանցել են ավելի քան 1200 հետցնցում, հայտնել է Աղետների կառավարման վարչությունը (AFAD):

Կիրակի օրը Սինդիրգի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է մեկ մարդ, իսկ 29-ը՝ վիրավորվել։ Ցնցումները զգացվել են մի շարք հարևան նահանգներում, այդ թվում՝ Ստամբուլում:

Երկրաշարժի հետևանքով Բալըքեսիր, Մանիսա և Բուրսա նահանգներում փլուզվել կամ զգալիորեն վնասվել է մոտ 193 շենք-շինություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր