Երևանում դանակահարել են թիվ 8 երթուղու ավտոբուսի վարորդին          Երևանի Արտաշատի խճուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենա է այրվել, կա տուժած       Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար ապրիլի 21-ին    

14 օգոս 2025 16:06

Չնախատեսված հատվածով փողոցը հատելու համար հետիոտները կտուգանվեն 10․000 դրամով

Չնախատեսված հատվածով փողոցը հատելու համար հետիոտները կտուգանվեն 10․000 դրամով Ամբողջ աշխարհում վրաերթերի հետևանքով ամեն տարի հազարավոր մարդիկ են տուժում՝ զոհվում կամ վիրավորվում։
Հայաստանում ևս իրավիճակը մտահոգիչ է։ Այս մասին նշված է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

«Խնդրի լուծման նպատակով ՆԳ նախարարությունը, հաշվի առնելով նաև քաղաքացիների առաջարկությունները, հանդես է եկել նախաձեռնությամբ, ինչի արդյունքում փոփոխություններ են կատարվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում։

Այսուհետ, այն հետիոտները, որոնք կխախտեն երթևեկելի մասը հատելու կարգը՝ այսինքն փողոցը կանցնեն չնախատեսված հատվածով, կենթարկվեն առավել խիստ պատասխանատվության։

Եթե նախկինում նման խախտման համար նախատեսված էր վարչական պատասխանատվություն նվազագույն աշխատավարձի հնգապատիկի, այսինքն՝ հինգ հազար դրամի չափով, ապա օգոստոսի 2-ից տուգանքի չափը խստացվել է և կազմում է տասը հազար դրամ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր