Պարիսպները քննադատող նախարարն իր առանձնատան պարիսպները չի քանդել. «Ժողովուրդ»          Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Մարտի 27-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

21 օգոս 2025 11:48

Դիլիջանի թունելը ամբողջությամբ կփակվի երթևեկության համար

Դիլիջանի թունելը ամբողջությամբ կփակվի երթևեկության համար«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Դիլիջանի թունելի երթևեկելի հատվածում իրականացվող միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ի ժամը 20.00-ից մինչև օգոստոսի 23-ի ժամը 8.00-ն Դիլիջանի թունելը կփակվի երթևեկության համար։

Մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը փակ է լինելու։

Օգոստոսի 23-ից Դիլիջանի թունելը երթևեկության համար կփակվի միայն գիշերային ժամերին՝ ժ.00.00-ից մինչև 06.00։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր