Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր          Ինչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում դեկտեմբերի 17-ի համար       Դեկտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

21 օգոս 2025 14:11

Կապիտուլիացիան ստորագրում են 1 անգամ, հնարավոր չէ 6 անգամ կապիտուլիացիա ստորագրել

Կապիտուլիացիան ստորագրում են 1 անգամ, հնարավոր չէ 6 անգամ կապիտուլիացիա ստորագրել2020թ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ընդդիմադիրներն որակել էին որպես կապիտուլիացա, չնայած դրան՝ ասում էին, որ իշխանափոխության դեպքում նրանք Նոյեմբերի 9-ի փոստաթղթի տակից ստորագրություն չեն հանելու, այսինքն իրենք պատրաստ էին վերցնել իրենց իսկ որակած կապիտուլիացիայի պատասխանատվությունը։ Այս մասին կառավարության նիստից հետո հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ 

«Մինչդեռ այս դեպքում, երբ խաղաղաղություն է հաստատվել՝ նրանք ասում են, որ պատրաստվում են հետ վերցնել իրենց ստորագրությունը և պատրաստվում են չստորագրել խաղաղության համաձայնագիրը՝ վերադառնալով մեթոդաբանական սխալին, կապիտուլիացիան ստորագրում են 1 անգամ, հնարավոր չէ 6 անգամ կապիտուլիացիա ստորագրել։ Եթե մենք լսենք մեր ընդդիմախոսներին՝ մենք 5-6 անգամ արդեն կապիտուլիացիա ենք ստորագրել, և դեռ քիչ է, պատրաստվում ենք նոր կապիտուլիացիաներ ստորագրել։ Սա արդեն բավարար վերլուծական բազա է արձանագրելու համար, որ ընդդիմության գործընկերները այդպես խոսում են՝ ասելիք չունենալու պատճառով, որևէ այլ պատճառ չկա։ 

Խորհրդարանական ընդդիմությունը նոյեմբերի 9-ին փաստաթուղթը որակելով կապիտուլյացիա, բազմիցս ասել է, որ պետք է նոյեմբերի 9-ի փաստաթղթով առաջնորդվել, ոչ թե Վաշինգտոնի հռչակագրով»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր