Նիկոլ Փաշինյանը փորձում է եկեղեցուն տնտեսական որոշակի հարված տալ, որ կարողանա կառավարել, բայց չի կարողանում հասնել իր նպատակին          Ամանորյա կերուխումից հետո ինչպես արագ վերականգնել օրգանիզմը       Հունվարի 12-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

25 օգոս 2025 21:38

Դաշտավանում բախվել են «Mercedes»-ը և «Kia»-ն, կան վիրավորներ

Դաշտավանում բախվել են «Mercedes»-ը և «Kia»-ն, կան վիրավորներԱյսօր՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 03։40-ի սահմաններում Դաշտավան գյուղում բախվել են «Mercedes» մակնիշի և «Kia» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Մանուկ Մանուկյանը և Սևադա Բաբայանը։

Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր