Սամվել Կարապետյանը շարունակում է ամեն ամիս սեփական միջոցներից 150 մլն դրամ տրամադրել ՀԷՑ-ին, չի դադարեցնում, որ ՀԷՑ-ը չգնա կործանման

«Հիմա ամիսը 150 մլն դրամ դեռ սեփականատերը տալիս է, իրենք 20 մլն կրճատել են և դա ներկայացնում են որպես բարեգործություն, որ 1000 աշխատող, որոնք 200 հազար են ստանում, տաս տոկոս ավելի են ստանալու: Արդյոք ավելի բարոյական չէր լինի այդ ամեն ինչն անելուց առաջ ասել՝ սա սեփականատիրոջ միջոցներն են, ոչ թե աշխատավարձային ֆոնդի միջոցներն են»,- ասաց նա:
Ղազինայնը նշեց, որ սեփանակատերն անքակտելի իրավունք ունի իր սեփական միջոցներն այլևս չուղղել, որոշել՝ չի ուզում տրամադրել այդ ամսական 150 մլն-ը տեղավորվեք աշխատավարձային ֆոնդի մեջ:
«Սամվել Կարապետյանը չի անում այդ քայլը այս բոլոր անարդար մեթոդներից հետո էլ որպես պետականամետ մարդ:
Բացի այդ, իր գրպանից տված գումարը կրճատելու դեպքում միանշանակ կրճատումներ պետք է արվեն: Այսինքն, այդ ֆոնդի չափով աշխատակիցներ պետք է կրճատվեին, որ աշխատավարձային ֆոնդի մեջ տեղավորվեն: Եվ երրոդ պատճառն այն է, որ ՀԷՑ-ը կգնա կործանման»,- պարզաբանեց նա: