Վաղը դիմելու ենք ԿԸՀ՝ ընտրության արդյունքները չեղարկելու ու ՔՊ-ի արդյունքները վերանայելու համար          Ընտրությունների արդունքները բացարձակ ընդունելի չեն՝ բռնաճնշումներ, ձերբակալություններ, պատմական զեղծարարություն       Վիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը    

28 օգոս 2025 12:17

Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Rogue»-ը ու «Mercedes ML»-ը, կան տուժածներ

Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Rogue»-ը ու «Mercedes ML»-ը, կան տուժածներԵրեկ՝ օգոստոսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 23 կմ-ում՝ Ագարակի խաչմերուկում, բախվել են «Mercedes ML» և «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Բախման հետևանքով «Mercedes ML»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում տեղադրված կրպակի մոտ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր